‘Շումախերի հիվանդության պատմությունը գողանալու մեջ կասկածվող անձն ինքնասպան է եղել’

1177

Տղամարդուն, որի անունը չի հաղորդվում, և որը կասկածվում է հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերի բժշկական քարտը  Գրենոբլի հիվանդանոցից գողանալու մեջ, կախված են գտել իր բանտախցում, հաղորդել է ABC News-ը:

Կասկածյալը ձերբակալվել էր օգոստոսի 5-ին և հաջորդ օրն ինքնասպան էր եղել: Բանտի իշխանությունները կասկածյալի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել:

Ավելի վաղ իշխանությունները կասկածում էին, որ բժշկական քարտը կարող են գողացած լինել ուղղաթիռային այն ընկերության աշխատակիցները, որն իրականացրել է Շումախերի տեղափոխությունը Գրենոբլի հիվանդանոցից Լոզանի հիվանդանոց: Օգոստոսի սկզբին այդ կասկածները հաստատվեցին. ենթադրյալ հանցագործն աշխատում էր Rega ֆիրմայում, որը փոքր ավիափոխադրումներով է զբաղվում:

Հունիսին կեղծանունով ներկայացող հանցագործը եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցների առաջարկել էր գնել Շումախերի բժշկական քարտը, սակայն լրագրողները, նման գայթակղիչ գործարքի գնալու փոխարեն՝ կապվել էին Շումախերի ընտանիքի մամլո քարտուղարի հետ: Վերջինս հասել էր նրան, որ բժշկական քարտի գողության փաստով քրեական գործ էր հարուցվել, և այդ պահից ցանկացած մեկը, ով կհամարձակվեր թեկուզ մի փոքր դրվագ հրապարակել փաստաթղթից, հարվածի տակ կդներ իր ազատությունը: Փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը հրապարակել է այն մթերքների ցուցակը, որոնց ներմուծումն արգելվել է’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականներ. Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել թուլամտության’