Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

363

Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել, ասված է Ռուսաստանի ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ, ասված է տեղեկագրում։

Չի նշվում, թե որ կողմից է խախտվել հրադադարը։

Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Հաղթելու դեպքում թույլ չեմ տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ
Հաջորդ հոդվածըՀունգարիայում հայտարարել են ՌԴ-ի հետ ուղիղ հակամարտության վտանգի մասին