‘Շուրլեն գերազանցեց Մխիթարյանին. Բունդեսլիգայի ամենաթանկ տրանսֆերները’

942

32 միլիոն եվրոյի դիմաց Անդրե Շուրլեն «Չելսիից» տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»: Այս տրանսֆերն իր արժեքով դարձավ Բունդեսլիգայի պատմության 5-րդ ամենաթանկ տրանսֆերը: Սա նաև Բունդեսլիգայի պատմության ամենաթանկ ձեմռային տրանսֆերն էր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյորից» «Բորուսիա» այժմ վեցերորդն է Բունդեսլիգայի պատմության մեջ:

Բունդեսլիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերները.

1. Խավի Մարտինես (2012 — «Ատլետիկ» Բիլբաոյից՝ Բավարիա — 40 միլիոն եվրո)

2. Մարիո Գյոթցե (2013 — Դորտմունդի Բորուսիայից՝ Բավարիա — 37)

3. Մարիո Գոմես (2009 — Շտուտգարտից՝ Բավարիա — 37)

4. Էդին Ջեկո (2011 — Վոլֆսբուրգից՝ Մանչեսթեր Սիթի 34)

5. Անդրե Շուրլե (2015 — Չելսիից՝ Վոլֆսբուրգ — 32 )

6. Հենրիխ Մխիթարյան (2013 — Շախտյորից Բորուսիա — 27.5)

7. Մեհդի Բենատիա (2014 — Ռոմայից Բավարիա — 26)

8. Ֆրանկ Ռիբերի (2007 — Մարսելից Բավարիա — 25)

8. Օուեն Հարգրիվս (2007 — Բավարիայից Մանչեսթեր Յունայթեդ — 25)

8. Մարսիո Ամորոսո (2001 — Պարմայից Դորտմունդ — 25)

8. Տիագո (2013 — Բարսելոնայից Բավարիա — 25)

12. Դիեգո (2009 — Վերդերից Յուվենտուս — 24.5)

13 Արյեն Ռոբբեն (2009 — Մադրիդի Ռեալից Բավարիա — 24)

14. Կևին դե Բրյունե (2014 — Չելսիից Վոլֆսբուրգ — 22)

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» «Շալկեի» հետ խաղում գրանցվեց 1:1 հաշիվը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տարեցտարի ԱՄՆ–ի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցում է. Մամուլ ‘