‘Շվեդական դատախազությունը Լոնդոնում կհարցաքննի Ջուլիան Ասանժին’

1054

Շվեդական դատախազությունը մտադիր է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հարցաքննել Լոնդոնում, ասվում է ուրբաթ օրը մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկությունների՝ դատախազ Մարիան Նյուն ավստրալացու փաստաբաններին է դիմել՝ հարցաքննվելու և ԴՆԹ թեստ անցկացնելու վերաբերյալ նրա համաձայնությունն ստանալու համար:

Լոնդոնում Ասանժին հարցաքննելու պատճառը այս տարվա օգոստոսին իրավախախտումների մեծ մասի վաղեմության ժամկետի ավարտն է, որոնցում նա կասկածվում է: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նեմցովի սպանության մեջ կասկածյալների վերաբերյալ նոր տվյալներ են ի հայտ եկել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին կարելի է մասնակցել միայն մեկ պայմանով’