‘Շվեդական Ikea-ն ներողություն է խնդրել՝ քաղբանտարկյալների աշխատանքն օգտագործելու համար’

823

Շվեդական կահույք արտադրող Ikea կոնցեռնի ղեկավարությունը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ անկախ մի կազմակերպության հրապարակած զեկույցից պարզ է դարձել, որ ընկերությունը 1960-70-ականներին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում իր ունեցած ձեռնարկություններում օգտագործել է քաղբանտարկյալների աշխատանքը:

Ikea-ի ղեկավարները խորն ափսոսանք են հայտնել, որ չեն կարողացել կանխել այդ արարքը:

Նախկին այլախոհ բանտարկյալների խմբի ղեկավարը հայտարարել է, թե Ikea-ն ընդամենը մեկն էր բազմաթիվ ընկերություններից, որոնք շահույթ են ստացել բանտարկյալների ամենօրյա աշխատանքից:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները խանգարում են ՕԵԿ-ի «սկզբունքներին» ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, ով լուծում է առաջարկում ‘