‘Շվեդիայի ԱԳՆ. Հայաստանից և Ուկրաինայից հետո Մոլդովան կհրաժարվի եվրաինտեգրացումից’

863

Մոլդովան կարող է կրկնել Հայաստանի և Ուկրաինայի սցենարները, որոնք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ճնշման ներքո հրաժարվեցին Եվրամիությանն ինտեգրվելուց: Այսպիսի կարծիք է հայտնել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը Վաշինգտոնուոմ միջազգային խորհրդաժողովին մասնակցելիս: Նա  նաև նշել է, թե Մոլդովան պետք է իմանա, որ իրավունք ունի ինքնուրույն ընտրություն կատարելու այս կամ այն կառույցի օգտին: Նախարարի կարծիքով՝ Եվրոպայի ներկայացուցիչները պետք է այդ մասին հիշեցնեն Մոլդովայի իշխանություններին, ընդ որում՝ դա պետք է անեն Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ:

Միևնույն ժամանակ՝ Մերձդնեստրի անկախ քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Սաֆոնովի կարծիքով՝ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո Դնեստրի երկու ափերի ներկայացուցիչների հարաբերությունները կվատթարանան, և նա դա բացատրել է նրանով, որ ԵՄ-ին ինտեգրվելու մասին մտածում են միայն Մոլդովայի իշխանությունները: Քաղաքագետի կարծիքով՝ եթե ԵՄ-ի հետ համաձայնագիրը նախաստորագրվի, Մոլդովայի Հանրապետության և չճանաչված Մերձդնեստրի Հանրապետության օրենսդրություններն է՛լ ավելի կտարբերվեն միմյանցից, իսկ Բրյուսելի ներկայացուցիչներն էլ կպնդեն, որ Մերձդնեստրը վերադառնա Մոլդովայի Հանրապետության կազմ, փոխանցում է moldinfo.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարյուր հազարավոր մարդիկ Թաիլանդում պահանջում են կառավարության հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Որն է լինելու ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության գերակայությունը ‘