‘Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը Յանուկովիչին համեմատել է նացիստների դրածոյի հետ’

879

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչին համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նորվեգացի կոլաբորացիոնիստ Վիդկուն Քվիսլինգի հետ: «Ուկրաինան հիմա սեփական Քվիսլինգն ունի. նստել է օտար տարածքում և օտար բանակին խնդրում է իրեն վերադարձնել իր երկիրը»,- Twitter-ում գրառել է նախարարը՝ նկատի ունենալով նորվեգական նացիոնալ-սոցիալիստների առաջնորդ Վիդկուն Քվիսլինգին, որը նացիստների դրածոն էր երկրի օկուպացիայի շրջանում:

Այդ դիտարկումը Կառլ Բիլդտն արել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վիկտոր Յանուկովիչը դիմել է ռուսաստանյան իշխանություններին՝ խնդրելով միջամտել Ուկրաինայի իրադարձություններին և այնտեղ խաղաղություն հաստատել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեժիգորիեի փաստաթղթերում սոցցանցերի օգտատերերին լրտեսելու ապացույցներ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը դեմ չէ Տիմոշենկոյի այցին Մոսկվա’