‘Շվեդիայի ափերի մոտ հայտնաբերվել է 1941 թ. խորտակված խորհրդային սուզանավ’

781

Շվեդիայի ՌԾՈՒ-ն իր ափերի մոտ՝ Բալթյան կղզու հատակում, հայտնաբերել է խորհրդային սուզանավ, տեղեկացնում է Շվեդիայի զինված ուժերի կայքը: Սուզանավը ջրի տակ է մնացել ավելի քան 70 տարի. փորձագետների կարծիքով՝ այն խորտակվել է 1941 թ. սեպտեմբերին, երբ խորհրդային մի քանի սուզանավեր հեռացել էին իրենց հայրենի եզերքից, սակայն այդպես էլ չէին վերադարձել: Փորձագետները չեն կասկածում, որ հայտնաբերված նավը խորհրդային է, քանի որ նրա վրա պահպանվել է ռուսերեն մակագրությունը և ԽՍՀՄ-ի խորհրդանիշ մուրճ-մանգաղը: Առայժմ չի ճշտվել, թե ինչն է եղել սուզանավի աղետի պատճառը, բայց քանի որ այն հայտնավերվել է մի շրջանում, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ականապատված է եղել գերմանացիների կողմից, ենթադրվում է, որ սուզանավը խորտակվել է հենց ականի պայթյունի հետևանքով: Այս վարկածի օգտին են խոսում սուզանավի հայտնաբերված բեկորները ևս: Ռուսաստանի իշխանություններն արդեն տեղեկացվել են շվեդների հայտնաբերած սուզանավի մասին: Նրանց առաջարկվել է ժամանել աղետի վայր և զոհվածների հարազատներին հնարավորություն տալ տեղում կազմակերպել հիշատակի արարողություն, հաղորդում է Reuters-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ահաբեկիչ է հռչակել Լիբանանի նախկին նախարարներից մեկին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետի դատավոր որդին շատ գումար ունի, քիչ եկամուտ ‘