‘Շվեդիայի դատախազությունը Ասանժի հեռակա կալանքի հայց է ներկայացրել’

1296

Երկուշաբթի Շվեդիայի դատախազությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա կալանքի օրդեր տալու հայց է ներկայացրել դատարանին :

«Ես խնդրում եմ, որ շրջանային դատարանը հեռակա կալանավորի Ասանժին՝ բռնաբարության կասկածանքով: Եթե շրջանային դատարանը որոշի կալանավորել նրան, ես ձեռնամուխ կլինեմ  կալանքի եվրոպական օրդեր ստանալու գործընթացին, որում կխնդրեմ նրան արտահանձնել Շվեդիային»,- ասել է գլխավոր դատախազի տեղակալ Եվա-Մարի Պերսոնը, որը Ասանժին հեռակա կալանավորելու խնդրանքով դիմել է Ուպսալայի շրջանային դատարանին:

Ըստ բրիտանական իշխանությունների տրամադրած տեղեկությունների՝  Ջուլիան Ասանժն իր կալանքն է կրում Մեծ Բրիտանիայում կատարած հանցագործության համար:

Ավստրալացին կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այսօր երեկոյան կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան արձակելու մասին’