Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին

260

Չորեքշաբթի Շվեդիայի խորհրդարանը պաշտպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ երկրի որոշումը։

Դաշինք մտնելու օգտին քվեարկել է 269 պատգամավոր, դեմ՝ 37-ը։ Ռազմական դաշինքին միանալու դեմ են քվեարկել Ձախ կուսակցության և Շրջակա միջավայրի պաշտպանության կուսակցության անդամները։

Փորձագետները պարզաբանում են, որ խորհրդարանի որոշումը մի շարք փոփոխությունների կհանգեցնի օրենքում։ Օրինակ, պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի դեպքում կառավարությունը հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ից ռազմական օգնություն խնդրելու ինքնուրույնաբար, առանց Ռիգսդագի (խորհրդարանի) որոշման։

Կառավարությունը նաև լիազորված կլինի օգնության համար դիմելու դաշինքին՝ շվեդական տարածքի խախտումները կանխելու համար ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակներում։ Այդ դեպքերում կառավարությունը «որոշակի վարչական խնդիրներ կփոխանցի ՆԱՏՕ-ին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿանաչապատ տարածքը դարձրել են ավտոկայանատեղի
Հաջորդ հոդվածըԳերագույն գլխավորն այսպիսին չի լինում․ Ալիք Մեդիա