‘Շվեդիայի և Դանիայի գետերում հայտնվել են տղամարդկանց սեռական օրգանների վրա հարձակում գործող ձկներ ‘

3856

Փորձագետները նախազգուշացնում են Շվեդիայի և Դանիայի տղամարդկանց, ինչպես նաև՝ այդ երկրներն այցելող զբոսաշրջիկներին. այդ երկու պետությունների գետերում հարավամերիկյան ձկնատեսակ է հայտնվել, որը սնվում է նաև տղամարդկանց վերարտադրողական օրգաններով: Խոսքը Էրեսուն տեսակի ձկան մասին է, որը պիրանյայի «ազգակիցն» է: Քաղցրահամ ջրերում բնակվող այդ ձկան ավանդական բնակավայրը Ամազոնկայի գետաբերանն է: Նրա երկարությունը կարող է հասնել 90 սմ-ի, իսկ քաշը՝ 25 կգ-ի: Դանիայի և Շվեդիայի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ գետում լողանալուց: Փորձագետներն ընդգծում են, որ այդ ձկան հետ հանդիպման դեպքում հարձակման չենթարկվելու տարբերակ գրեթե չկա: Նրա հիմնական թիրախը տղամարդու սեռական օրգանն է: Շվեդ մի քանի ձկնորսներ արդեն իսկ հարձակման ենթարկվելուց հետո զոհվել են արյան կորստի պատճառով:

Թե ինչպես է Էրեսունը հայտնվել Եվրոպայում՝ ոչ ոք չգիտի: Սա եվրոպական գետերում նրանց հայտնաբերելու առաջին դեպքն է, հաղորդում է correspondent.net-ը:

Նախորդ հոդվածը‘Սկանդալ Բաքվում. ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Սերգեյ անունը հնչեցրել են Սիքտիր. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Daily Mail. Լոս Անջելեսում մարիխուանայի հոտով օծանելիք են թողարկել’