‘Շվեդիայում ՀՀ նոր դեսպանը Արտակ Ապիտոնյանն է ‘

794

Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որտեղ նշվում է, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով՝ Արտակ Ապիտոնյանին նշանակել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ): Հիշեցնենք, որ մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Շվեդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատել էր Արա Այվազյանին: Նշենք, որ Ապիտոնյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր: Պաշտնոնն այժմ թափուր է, եւ Սարգսյանի կայքից արդեն օպերատիվորեն հանվել է Ապիտոնյանի ազգանունը: 

Նախորդ հոդվածը‘Արա Այվազյանը այլեւս Շվեդիայում ՀՀ դեսպանը չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի անժամկետ նստացույցը չսկսված՝ ավարտեց’