‘Շվեդիայում Սուրբ Ծննդյան օրը մզկիթ են հրկիզել’

748

Շվեդիայի Էսկիլստունա քաղաքում անհայտ անձը հրկիզել է տեղի մզկիթը: Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ծննդյան տոների օրը՝ դեկտեմբերի 25-ի կեսօրին: Ոստիկանությունը վստահ է, որ խոսքն իսկապես դիտավորյալ հրդեհելու մասին է, այլ ոչ թե պատահականության: Հրդեհը բռնկվել է կեսօրի աղոթքի ժամանակ, երբ մզկիթում 15-20 մարդ է եղել:

Էսկիլստունայում շատ են տարբեր երկրներից ներգաղթյալները: 2014 թ. քաղաքում զանգվածային անկարգությունների ալիք բարձրացավ նեոնացիստական խմբերի մասնակցությամբ, որոնք հանդես էին գալիս շվեդական կառավարության լիբերալ միգրացիոն քաղաքականության դեմ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակում խուզարկություն են կատարել’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ իջեցրել է պարտադիր պահուստավորման նորմատիվը և լոմբարդային ռեպոները’