Շվեդիայում Covid-19-ից մահացության զրոյական ցուցանիշ է հաստատվել

470

Շվեդիան պահպանում է կորոնավիրուսից զրոյական մահացության ցուցանիշը 2021 թ․ հունիսի 22-ից։ Այդ նվաճման մասին հաղորդել է Our World in Data տվյալների բազան։

Այսօրվա դրությամբ, շվեդական հանրային առողջության գործակալության տվյալներով, պատվաստման առաջին փուլն անցել է Շվեդիայի չափահաս բնակչության 76,9 տոկոսը, իսկ երկրորդը՝ 49,1 տոկոսը։

Դրան զուգահեռ՝ շվեդական կառավարությունը շարունակում է չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները։ Հուլիսի 15-ից Շվեդիայում կարելի է ազատորեն օգտվել հանրային տրանսպորտից և այցելել ցանկացած հասարակական վայր՝ պուրակներից մինչև մարզադահլիճներ։

Հուլիսի 6-ին Իսրայելը տեղեկացրել է կորոնավիրուսից 12 օր շարունակ զրոյական մահացության մասին։ Դրան նպաստել են պատվաստման բարձր տեմպերն այդ երկրում։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Սի Ձինպինը ջանում է ՉԺՀ-ն դարձնել աշխարհի ամենահզոր տերությունը
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» դուրս մնաց պայքարից