Շվեդիան պաշտպանում է իր սահմանները

400

Շվեդական բանակը ուժեղացնում է իր ներկայությունը Բալթիկ ծովի Գոթլանդ կղզում․ մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ 54 հազարանոց բնակչություն ունեցող տարածաշրջան են  բերվել զրահատեխնիկա՝ 10 տանկ, և զորախումբ։

Երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Բալթյան տարածաշրջանը համարում է «բարձր ռիսկի գոտի»՝ շեշտելով, որ «սպառնալիք է տեսնում Ռուսաստանի գործողություններում»։

Ռազմական հրամանատարությունը տեղեկացրել է, որ միջոցներ է ձեռք առնում փոփոխվող տարածաշրջանային ենթատեքստին ներդաշնակելու ուղղությամբ։ Խոսքը, հավանաբար, Բալթիկ ծովում ռուսաստանյան ռազմանավեր տեղակայելուն է վերաբերում․ երեք դեսանտային նավեր անցել են Դանիական նեղուցները և կայանել Գդանսկի ծովածոցում։

Շվեդական Gripen օդանավերը և այլ երկրների ավիապարեկներ հետևում են այդ նավերին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՍերբիան փոխում է սահմանադրությունը
Հաջորդ հոդվածըՊեսկովը գնահատել է գագաթնաժողով անցկացնելու հավանականությունը