Շվեդիան պատվիրակություն է ուղարկում Թուրքիա

291

Շվեդիայի կառավարությունը ներկայացուցիչներ կուղարկի Թուրքիա՝ թագավորության՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության կապակցությամբ առկա տարաձայնությունները հարթելու համար, երկուշաբթի հաղորդել է SVT հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստին։

Երկուշաբթի Շվեդիայի խորհրդարանում քննարկումներ կծավալվեն ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ, իսկ կառավարությունը կհանդիպի՝ դաշինք մուտք գործելու հայտը հաստատելու համար։ «Թե երբ կուղարկվի դիմումը՝ հստակ ասել չեմ կարող, բայց որոշումը կընդունվի այսօր»,- ասել է պաշտպանության նախարարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան դրական քայլ չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, քանի որ «սկանդինավյան երկրները ահաբեկչական կազմակերպությունների համար հյուրատներ են»՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցությունը։ Շաբաթ օրը այդ առիթով իր վրդովմունքն է հայտնել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Անկարային խնդրել է արգելափակել այդ գործընթացը, սակայն ինքը մտադիր է դա քննարկել դաշինքի գործընկերների, ինչպես նաև Հելսինկիի և Ստոկհոլմի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊորտուգալիայում առգրավվել է Աբրամովիչի առանձնատունը
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեան պատրաստ է ԿԺԴՀ-ին պատվաստանյութեր տրամադրել