‘Շվեյցարիան մերժել է Ժնևի ՄԱԿ-ի պուրակում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու առաջարկը’

866

Շվեյցարիայի կառավարությունը մերժել է  Ժնևում ՄԱԿ-ի պուրակում` Ariana Park-ում, Հայոց ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու հայ համայնքի առաջարկը:

Ինչպես հաղորդում է «Դողանը»,  Շվեյցարիայի ԱԳՆ այդ առաջարկը մերժելու վերաբրեյալ որոշումն ուղարկել է Ժնևի կանտոնի կառավարությանը: Այդուհանդերձ, ԱԳՆ հնարավոր է համարում նման հուշարձանի կանգնեցումը Ժնևի մեկ այլ շրջանում` հայ համայնքի առաջարկությամբ:

Հիշեցնենք, որ Շվեյցարիան Եվրոպայի այն երկրներից մեկն է, որոնք ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլև օրենսդրական մակարդակով քրեականացրել են դրա ժխտումը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Հոգեվարքի մեջ գտնվող մի ռեժիմի ստոր արարք. Լ.Զուրաբյանը ազատամարտիկների դեմ հարձակումների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկ. Նման քայլերով ո՛չ ազատամարտիկներին, ո՛չ ժողովրդին չեք վախեցնելու (տեսանյութ)’