‘Շվեյցարիա — Էկվադոր. Խաղից առաջ’

869

Այսоր մեկնարկում են  E խմբի հանդիպումները

Բրազիլիա, «Մանե»  մարզադաշտ, խաղի սկիզբը ժամը՝ — 20:00

Մրցավար՝   Ռովշան Իրմատով  (Ուզբեկիստան)

Կոստա- Ռիկայի հաղթանակից հետո փոքր-ինչ վտանգավոր է կանխատեսումներ կատարելն այն հանդիպումների համար, որտեղ առաջին հայացքից թվում է ամեն ինչ պարզ է: Տեսականորեն Շվեյցարիայի հավաքականը ակնհայտ ֆավորիտ է: Այս ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Էկվադորցիները համեստորեն գտնվում են 26-րդ տեղում: Շվեյցարիացիները կանոնավոր կերպով հանդես են գալիս վերջին աշխարհի առաջնություններում, իսկ էկվադորցիները՝ այստեղ եզակի  հյուր են: Այս ամենը զուտ տեսականորեն, իսկ ի՞նչ կլինի իրականում, դժվար է ասել:

Էկվադորի հավաքականին նախըտրական փուլում բավական բարդ թիմեր բաժին հասան: Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար նա ստիպված եղավ պայքարել Արգենտինայի, Չիլիի,  Ուրուգվայի, Կոլումբիայի, Վենեսուելայի, Պերուի, Բոլիվիայի և Պարագվայի հավաքականների դեմ: Էկվադորին հաջողվեց զբաղեցնել 4-րդ տեղը և պատրաստվել Բրազիլիայի առաջնությանը: Շվեյցարիան ևս ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարեց՝ պայքարելով Սլովենիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ալբանիայի և Կիպրոսի դեմ, զբաղեցրեց առաջին տեղը:  Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակներում անցկացրած ընկերական և ստոգողական խաղերը ևս փաստում են այն մասին, որ Շվեյցարիան լիովին պատրաստ է առաջնությանը: Այս երկրի ընտրանին չունի նաև կորուստներ:

Շվեյցարիացիները և էկվադորցիները միմյանց հետ հանդիպում են առաջին անգամ: Ոչ մի անգամ նախկինում այս երկու հավաքականներին բախտ  չի վիճակվել խաղադաշտում միմյանց դեմ դուրս գալու ոչ պաշտանական մրցաշարերում, ոչ էլ ընկերական խաղերում: Այնպես, որ ավելի հետաքրքիր կլինի դիտել եվրոպական և լատինամերիկյան  թիմերի հակամարտությունը:

Նախորդ հոդվածը‘ Անգլիայի և Իտալիայի պայքարը, Ուրուգվայի անակնկալ պարտությունը. այսպիսին էր Մունդիալի երրորդ оրը.ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիա-Հոնդուրաս. Խաղից առաջ’