‘Շվեյցարիա-Ֆրանսիա. Խաղից առաջ’

873

Հունիսի 20, ժամը 20:00, Սալվադոր «Ֆոնտե-Նովա» մարզադաշտ

Հակամարտությունների վիճակագրություն՝  38 հանդիպում՝  +12, =9, -17,  59-65:

Ահա ևս մեկ հանդիպում խմբի առաջատարների մասնակցությամբ խոստանում է լինել շատ հետաքրքիր: Ֆրանսիացիների խաղն ուղղակի փառահեղ էր,ափսոս, որ հակառակորդն էր շատ թույլ և անընդունակ դիմակայելու:. Ամբողջ խաղի ընթացքում Ֆրանսիայի հակառակորդները ընդամենը մեկ անգամ հարված կատարեցին դարպասի ուղղությամբ: Իհարկե, այսպիսի «ձեռքբերումը» կարելի է գրանցել նաև Ֆրանսիայի հավաքականի պաշտպանության հաշվին, որն ամբողջ խաղի ընթացքում գործում էր շատ գրագետ ու անսխալ:

Իսկ ինչ կարելի է ասել շվեյցարիացիների մասին, որոնց անկյունայինից հրապարակից  Էկվադորցիները գոլ խփեցին: Շվեյցարիայի հավաքականի տղաները ստիպված էին  գնդակի հետևից երկար վազել՝ արդյունքի հասնելու համար:  Եվ եթե չլիներ Ռոդրիգեսի հանճարը, հազիվ թե շվեյցարիացիները այսպես հանգիստ և որպես հաղթող պատրաստվեին հաջորդ խաղին: 

Առանցքային խաղացողներ. Ջերդան ՇաքիրիՔարիմ Բենզեմա

Շվեյցարիայի այս հավաքականում կան հսկայական թվով բարձրակարգ ֆուտբոլիսստներ, որոնք ավելի մեծ ուժադրության են  արժանի, քան այսоր ստանում են: Ջերդան Շաքիրիին, ում համար հիանալի ֆուտբոլային կարիերա է նախանշված, հարձակման գծի գլխավոր խաղացողն է, և նրանից շատ բան  կախված: Բենզեման միայն պատահականության շնորհիվ Հոնդուրասի հետ խաղում չկարողացավ հեթ- թիք ձևակերպել: Այո, պետք է ասել, որ ոմանց այս Մունդիալը գամեց գետնին, իսկ ոմանք էլ ճախրում են: Վերջիններից մեկն էլ Քարիմ Բենզեման է: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության նախկին աշխատակիցը քաղաքացուց հափշտակել է 7800 ԱՄՆ դոլար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը. ամբողջական’