Շվեցարիան չի բացառում ռուսաստանյան ակտիվներն Ուկրաինային օգնելուն ուղղելու տարբերակը

248

Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Ինյացիո Կասսիսը չի բացառել, որ ռուսաստանյան սառեցված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինային օգնելու նպատակով, սակայն նշել է, որ դրա համար իրավական հիմքեր չկան։

«Մենք սպասում ենք միջազգային ասպարեզում իրադարձությունների զարգացմանը։ Ցանկացած ոք, որը վնաս է հասցնում, պետք է վճարի դրա համար»,- Կասսիսի խոսքն է մեջբերում  Switzerland Times թերթը։

Ընդ որում, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ներկա պահին Շվեյցարիայում իրավական հիմք չկա նման գործողությունների համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Շվեյցարիան միանում է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի վերջին պատժամիջոցներին, որոնք վերաբերում են սահմանային գնից բարձր վաճառվող  առևտրային և բրոքերային ապրանքների տեղափոխման արգելքին։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել է, որ Շվեյցարիան կորցրել է չեզոք կարգավիճակը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ Պետքարտուղարությունն Ուկրաինային դրդում է ահաբեկչական գործողությունների Ռուսաստանում
Հաջորդ հոդվածըԵԽ-ն բանաձև կընդունի՝ Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու կոչով