‘Շտապօգնության աշխատակիցները վթարի են ենթարկվել’

957

Այսօր, Ժամը 02:30-ի սահմաններում, Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Նիկոլայ Փասրադանովի վարած Opel Astra մակնիշի 33 DS 774 համարանիշի և 58-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած Fort Transit մակնիշի 037 UL 64 համարանիշի անվտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ford Transit-ի ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Գյուլամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ford Transit-ի վարորդն ու ուղևորը աշխատում են «Շտապօգնություն» ՓԲԸ-ում. Է. Գյուլամիրյանը բուժաշխատող է: Նրանք կանչով մեկնում էին վթարի վայր:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Նավթամթերքի մանրածախ գները նվազել են’