‘Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ’

806

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.58-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Լոռու մարզի Կողես գյուղ կանչի մեկնելիս Ագարակ գյուղում արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության անձնակազմին տեղափոխել են Կողես գյուղ, որտեղից հիվանդ՝ 1939 թ. ծնված Ա. Խ. ինսուլտի նախանշաններով հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները հիվանդի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում’
Հաջորդ հոդվածը‘Volkswagen-ը, 30 մետր գլորվելով, հայտնվել է գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր’