‘Շտապօգնության ուշացման պատճառով հիվանդի հարազատները ծեծել են վարորդին’

930

Այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 00։25-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիճաբանություն է տեղի ունենում Ծաղկունք գյուղում։
Նույն գյուղի բնակիչ 40-ամյա Արտուշ Երանոսյանը կանչով իրենց տուն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնություն ավտոմեքնայի վարորդին ծեծի է ենթարկել, պատճառել մարմնական վնասվածք, իսկ հետո էլ հարվածել հիվանդանոցի հաշվեկշռում գրանցված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 570 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ շտապօգնության բրիգադը 30 րոպե ուշացել է, երբ Ա. Երանոսյանի հարազատները ահազանգել են շտապօգնություն և հայտնել, որ նրա կինը՝ 30-ամյա Աննա Թովմասյանը, առողջական խնդիրներ ունի և շտապ պետք է շտապօգնությունը գա։ Եվ ըստ հարազատների՝ քանի որ այն ուշացել է, ամուսինն էլ նյարդայնացած գործի է դրել բռունցքները։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել, իսկ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ, 71-ամյա Ռոբերտ Եդիգարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Նախորդ հոդվածը‘Բաքվում կկառուցվի մոլորակի ամենաբարձր շենքը’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Ազնիվ չէ, որ «Ռեալը» առավելություն ունի’