‘Շտապ. Ադրբեջանում գերեվարվել է հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի’

3669

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանը հատել և գերեվարվել է 1965թ. ծնված Հայաստանի քաղաքացի Արդուշ Դալենի Պետրոսյանը:

Համաձայն աղբյուրի Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Աղբուլաղ գյուղի մոտակայքում: Նշենք, որ Աղբուլաղը սահմանակից է Հայաստանի Տավուշի մարզ հետ:

Նշենք, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում նման անուն, ազգանուն, հայրանունով մարդ չկա: Ընդհանրապես՝ ռեգիստրում չկա ոչ մի մարդ, որի հայրանունն է Դալենի:

Haqqin.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի Աղբուլաղ գյուղի բնակիչ Մամեդով Փարվիզ Փաշան գերի է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1965թ. ծնված Արդուշ Պետրոսյանին և փոխանցել նրան համապատասխան առույցներին։

Tert.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ տեղեկություններ ունեն, որ տվյալ քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանն է, որը խմած վիճակում հայտնվել է ադրբեջանական Աղբուլաղ գյուղում:

News.am-ի տեղեկություններով գերեվարվածը 32-ամյա Կարեն Պետրոսյանն է: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ո՞րն է քարոզչամեքենայի ուրախության պատճառը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեստր Յունայթեդի» բելգիահոլանդական ընտրությունը’