‘Շտապ. Գյումրիում սպանվել են մի ընտանիքի վեց անդամներ (լրացվում է)’

2668

Քիչ առաջ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում տան անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Այս մասին հաղորդում  է news.am-ը: Կայքի աղբյուրների փոխանցմամբ, սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից՝ առանց մանրամասներ հայտնելու: Այս պահին դեպքի վայրում իրավապահներ են աշխատում, մանրամասներն ավելի ուշ:

shamshyan.com-ը հաղորդում է, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ: 

Galatv.am-ի տվյալներով, սպանությունը կատարել է զորամասը լքած ռուս զինվորականը:

13:53

Galatv.am Մուսայելյան փողոցի սեփական տներից մեկում սպանել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին՝ այդ թվում 1,8 տարեկան երեխային, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Ըստ տեղեկությունների, գործել է հանցագործների խումբ, որոնցից մեկին հայտնաբերել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհին: Կան տեղեկություններ, որ հանցավոր խմբի անդամները ռուսներ են, ինչը դեռեւս չի հաստատվում:

Գյուրմրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրում է, որ Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել, հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան՝ վիրավոր, հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարեւանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթեւ երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։ Տեղեկություններն ստուգված չեն։

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է հակառակորդի դիվերսիոն նոր փորձերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնական բանկը Հայաստանի վայրի ծառերին նվիրված մետաղադրամներ է թողարկել’