‘Շտապ. Հարձակման է ենթարկվել Արամ Մանուկյանը (լրացված)’

6273

Մոտ կես ժամ առաջ հարձակման է ենթարկվել Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նաեւ նշեց, որ տարածքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է հարձակումը: 

Անհայտ անձը հարձակվել է Մանուկյանի վրա` վերջինիս տան շքամուտքի մոտ։ Պատգամավորը վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք բացատրություն են վերցրել Արամ Մանուկյանից: Արամ Մանուկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Մանուկյանի վրա հարձակում է գործել միջին տարիքի չդիմակավորված, գլխարկով  տղամարդ, ժամը 20:10-ի սահմաններում: Նա առանց որևէ խոսքի մեկ հարված է հասցրել պատգամավորի դեմքին և դեպքի վայրից դիմել փախուստի: Այս մանրամասները Արամ Մանուկյան բնակարանի մոտ հավաքված բազմաթիվ լրագրողներին հայտնեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Արամ Մանուկյանը խնդրեց, որ իրեն չտեսանկարահանեն և լուսանկարահանեն` նպատակահարմար չհամարելով հանրությանը ցուցադրել հարձակման հետևանքները:

22:40

Այս պահին Արամ Մանուկյանը զննման նպատակով` հիվանդանոցում է: 

22:50

Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:  

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ձվեր են շպրտել իրավապաշտպանների վրա’
Հաջորդ հոդվածը‘Իսլամիստները վաճառքի են դրել սպանված պատանդի մարմինը’