‘Շտապ. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինծառայող է զոհվել’

2100

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու  վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Շանտղության նրանց ռեսուրսը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է լեհ սենատոր Աբգարովիչի գլխավորած պատվիրակությանը’