‘Շտապ. Մինսկում ստորագրվել է Դոնբասում կրակը դադարեցնելու մասին արձանագրությունը’

1317

Այսօր Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի արևելքում խաղաղ կարգավորման հարցով կոնտակտային խմբի հանդիպումը: Ինչպես հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում ենթադրվում է քննարկել հակամարտության երկու կողմերից կրակի դադարեցման ռեժիմի սահմանում, գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի հետ» ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդների կողմից մոնիթորինգի խստացում տարածաշրջանի ռազմական իրավիճակի նկատմամբ:

Նաև ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կարող է համաձայնություն ձեռք բերվել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Ինչպես հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը, հանդիպմանը մասնակցում են՝ Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Զախարչենկոն, ԴԺՀ-ի «փոխվարչապետ» Անդրեյ Պուրգինը, ինչպես նաև ԼԺՀ «ղեկավար» Իգոր Պլոտնիցկին:

Ինչպես քիչ առաջ հաղորդել է НТВ-ն, Մինսկում Ուկրաինայի և ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ներկայացուցիչները ստորագրել են Կիևի ժամանակով՝ ժամը 18.00-ից (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 19.00-ից) կրակը դադարեցնելու մասին արձանագրությունը: Այդ մասին հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին: Ըստ գործակալության զրուցակցի՝ արձանագրությունն ընդգրկում է 14 կետ, որոնք «ներառում են վերահսկողոության, գերիների փոխանակման և մյուս հարցերը՝ բոլոր ասպեկտներով»:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական տեսակետից ոչ պատշաճ նորաձևություն (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուստամյանը բացատրել է, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ սահմանադրական բարեփոխումներին’