‘Շտապ. Սողանքի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը (Տեսանյութ)’

1453

Այսօր, ժամը 19.17-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:

News.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ճանապարհի երկայնքով մեկ ցեղակույտ ու քարեր են թափված, սակայն ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է։

Հարյուրավոր մեքենաներ կանգնած են խցանման մեջ։ Դեպքի վայրում են ՃՈ աշխատակիցները, որոնք սպասում են ճանապարհը բացող տեխնիկայի ժամանելուն։

Աղբյուրի համաձայն՝ Թբիլիսիի օդանավակայան մեկնողները ճամպուկներով փորձում են անցնել ճանապարհի փակ հատվածը:

Տեսանյութը՝ News.am-ի

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում ձերբակալվել են Սիրիայում «ջիհադի» համար գրոհայիններ հավաքագրողների’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 11 մարդ’