‘Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ’

1694

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքի էջում, որտեղ անդրադարձ է կատարել Հայոց լեզվի և գրականության շտեմարանի բովանդակությանը: Ներկայացնում ենք գրառումը ստրև.

«Հայոց լեզվի և գրականության շտեմարանի «բոցերից»։ Պարզվում է՝ հայերենում թունել բայ կա (հատուկ զգուշացնում եմ՝ կապ չունի տաքսի նստած թլվատ աղջկան անեկդոտի հետ :)): Պարզվում է նաև, որ թունել-ը խոսակցական բառ է և նշանակում է «թունավորել», այսինքն՝ թույնել (ըստ Է. Աղայանի բառարանի, որը թեստակազմիչների Սուրբ գիրքն է)։ Այս կապակցությամբ առաջ են գալիս մի շարք հարցեր։ 1. Շտեմարանակազմիչները հայերենի և հայ գրականության ո՞ր դասագրքից են քաղել թունել բայը։ 2. Հայաստանի և Արցախի ո՞ր դպրոցում են սովորեցնում թունել բայը։ 3. Թունել բայն է՞լ է թեստագրուհիներից մեկի ասած «ուսուցողական բառերից»։ 4. Ըստ շտեմարանակազմիչների՝ ճի՞շտ կդիտվեն արդյոք դիմորդներից մեկի կազմած հետևյալ նախադասությունները. Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ։ ԳԹԿ-ն համարձակություն կունենա՞ գոնե մեկ անգամ թունելու թեստագրիչներին»։

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում կմրցեն Վիկտորիա Ազարենկան և Նա Լին’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 4 կազմակերպություններ’