‘Շտեֆան Ֆյուլե. Եվրամիությունը խրախուսում է հայ-ռուսական հարաբերությունները’

1031

Արեւելյան գրծընկերության հարցերով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից ճնշումներ գործադրելու մասին կարծիք չի արտահայտում, թեեւ տեղյակ է գազի գների թանկացման, Ադրբեջանին զենք վաճառելու եւ այլ հարցերի մասին:

«Չեմ կարող արտահայտվել կամ մեկնաբանել, ճնշում տեսնում եմ, թե ոչ Ռուսաստանի կողմից: Դուք ինձ ասեք՝ կա՞ այդ ճնշումը, թե չէ», — այսօր Երեւանում լրագրողների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպանը հայտարարեց հանձնակատարը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ որեւէ գործընկերոջ նկատմամբ ԵՄ-ը միակողմանի արդյունքի հասնելու նպատակով ճնշում չի գործադրում:

«Հարաբերությունները պետք է հանգեցնեն երկուստեք հաղթական արդյունքի: Արդյո՞ք Ասոցացման համաձայնագիրը սահմանափակելու է Հայաստանի ունակությունը և պոտենցիալը՝ խորացնելու համագործակցությունը իր ուղիղ և անուղղակի հարևանների հետ, միանշանակ՝ ոչ: Հակառակը՝ կուժեղացնի ձեր ունակությունը, ձեր դիրքն ու հնարավորությունները հարևանների հետ հարաբերություններում»,- ընդգծեց Ֆյուլեն:

Նրա խոսքով, ԵՄ Արեւելյան գործընկերությունը քաղաքակրթական ընտրության հարց չի դնում:

«Մենք երբևէ և երբեք չենք ասում մեր գործընկերներին` դադարեցրեք այս կամ այն տիպի հարաբերությունները կամ համագործակցությունը ձեր գործընկերների հետ: Հակառակը, մենք հստակ ենք արտահայտվում, որ Արևելյան գործընկերությունը կամ Ասոցացման համաձայնագիրը որևէ բացասական ազդեցություն չեն ունենալու ավանդական կապերի և համագործակցության վրա: Մենք շարունակելու ենք խրախուսել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ Մենք նույնն ասում ենք նաև Մոսկվայում և այլուր: Խնդիրն այն է, որ լինի առանց անջրպետերի տարածք՝ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ»,- ասաց հանձնակատարը:

Շտեֆան Ֆյուլեն, որը, իր իսկ խոսքերով, Հայաստանում «ձեռքերը լվալու ժամանակ չի ունեցել», նախատեսվածից երկոր «բավական լավ» հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ., ապա՝ մի շարք նախարարների:

Նրա խոսքով, Հայաստանը լավագույս է օգտվել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Հանձնակատար Ֆյուլեն նշեց, որ, Ասոցացման համաձյանագիրը Խորը եւ համապարփակն ազատ առեւտրի համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) Եվրամիության հետ կնքելով, Հայաստանը ոչ միայն ազատ մուտռք կոննենա դեպի եվրոպական 500 միլիոնանոց շուկա, ոչ միայն ֆինանսական օժանդակություն կստանա ԵՄ կառույցներից, այլեւ ԵՄ-ը միջազգային ներդրումներ կխրախուսի դեպի Հայաստան: «Սա լավ հնարավորություն է մի երկրի համար, որը դեպի ծով ելք չունի, եւ ունի դեռեւս երկու փակ սահման», — նշեց Շտեֆան Ֆյուըլեն:

Ինչ վերաբերում է երկու փակ սահմաններից մեկին՝ հայ-թուրքականին, ապա, ըստ հանձնակատարի, ԵՄ-ը շարունակում է Թուրքիային հորդորել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները եւ դա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցութան բանակցություններում առանցքային տեղ զբաղեցնող հարցերից մեկն է:

Ֆյուլեն նաեւ, իր խոսքերով, մի առասպել հերքեց: «Դա այն է, որ Արևելյան գործընկերությունը հաշվի չի առնում յուրաքանչյուր գործընկերոջ անհատականությունը: Իրականում, մենք օգտագործում ենք ընդհանուր գործիքակազմ, բայց մենք գործընկերների հետ աշխատում ենք ՝ յուրաքանչյուրի համար փնտրելով հատուկ լուծումներ, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ»,- նշեց նա:

Թվարկելով Հայաստանի հետ համագործակցության գերակայությունները, եվրահանձնակատարը նշեց ժողովրդավարությունը, որի մասով Հայաստանում «լավ աշխատանք է կատարվել», բայց նաեւ ընդգծեց, որ ՀՀ իշխանութունները պետք է հաշվի առնեն վերջին ընտրություններից հետո եվրոպական դիտորդական կառույցների առաջարկած հանձնարարականները:

Մյուս առաջնահերթությունները, ըստ Ֆյուլեի, Մարդու իրավունքներն են եւ հիմնարար ազատությունները: Այս առումով հանձնակատարը նկատեց, որ Հայաստանը պետք է օրենսդրական բարեփոխումներ կատարի հեռարձակման մասին օրենսդրությունում: Շտեֆան Ֆյուլեն նաեւ նշեց, որ Հայաստանում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել հավասարության, կոռուպցիայի դեմ ավելի ինտենսիվ պայքարի, կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրների վրա: Մասնավորապես, առանձնացրեց դատական համակարգի անկախության խնդիրը եւ նկատեց, որ պետք է փոփոխել քրեա-դատավարական օրենսգիրքը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ժամանակին չկատարի ԱրլԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունները «Ձեզ դատի կտանք», — ի պատասխան հարցի ասաց եվրահանձնակատար Ֆյուլեն եւ շտապեց հավելել, որ կատակում է: Նրա խոսքով, Ասոցացման համաձայնագիրը իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, որը պետք է հրապարակվի, բացատրվի իշխանությունների կողմից: «Պետք է բացատրել, թե ինչպես են այս լավ ու դրական բաներն ազդելու մարդկանց վրա՝ դրանց իրականացման միջոցով մենք ստեղծում ենք բոլոր հնարավորությունները, որ և՛ իշխանությունները, և՛ բոլոր կարևոր դերակատարները կարողանան իրականացել այս համաձայնագիրը»:

 

Նախորդ հոդվածը‘Իվետա Տոնոյան. Գազի թանկացումը Աբովյան-Երեւան բարեգործական երթուղու վրա չի անդրադառնա’
Հաջորդ հոդվածը‘Թուրք ոստիկանները պարգևատրվել են ցույցերը ցրելու համար’