‘Շտուրմի նպատակը գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտն է ‘

727

Ֆելիքս Շտուրմը  (39-4-3, 18 նոկաուտ) չի պայքարի միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար հանուն գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտի (41-4, 28 նոկաուտ):

Մի քանի օր առաջ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն միջին քաշային կարգում  IBF վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը պետք է վիճարկեին վարկանիշային աղյուսակում 1-ին եւ 3-րդ հորիզոնականներում գտնվող բռնցքամարտիկները՝ Հասան Էնդամ Էնժիկամը եւ Ֆելիքս Շտուրմը: Բռնցքամարտիկներն այս մենամարտի վերաբերյալ իրենց որոշման մասին պետք է հայտնեին մինչեւ փետրվարի 9-ը: Սակայն ինչպես տեղեկացնում է Fightnews-ը, գերմանացի նախկին աշխարհի չեմպիոնը մերժել է այդ առաջարկը:

Շտուրմի մենեջեր Ռոլանդ Բեբակի խոսքով, Ֆելիքսի առաջնային նպատակը գերմիջին քաշային կարգում  WBO  վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտն է:

Նշենք, որ նախորդ տարվա  վերջին Շտուրմը իր նորամուտը նշեց գերմիջին քաշային կարգում Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտում, որտեղգրանցվեց  ոչ ոքի արդյունք:

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամի նախկին մրցակիցն ինքնակամ հանձնվել է իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘ Բեքհեմը կօգնի ամբողջ աշխարհի երեխաներին’