‘Շրի-Լանկայի ամենախոշոր բանտում ապստամբություն է բարձրացել ‘

875

Շրի-Լանկայի գլխավոր բանտում բորբոքված ապստամբության հետևաքով 27 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է France-Presse գործակալությունը:

Ոստիկանության հատուկ օպերատիվ խմբի կազմակերպած խուզարկության ընթացքում բանտարկյալները հարձակվել են իրավապահների վրա, խլել ատրճանակները և կրակահերթ բացել նրանց ուղղությամբ:

Անկարգությունները դադարեցնելու համար բանտապահները ստիպված են եղել անջատել ողջ տարածքի էլեկտրամատակարարումը:

Ականատեսների խոսքերով՝ բոլոր զոհվածները բանտարկյալներ են եղել: Տուժածները շտապ հոսպիտալացվել են, նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 

Նախորդ հոդվածը‘Քրիստոնյան կառաջնորդի սիրիական ընդդիմությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Գեորգի Խուցիշվիլի. Վրաստանի ԱԺ ընտրությունները ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա’