‘Շրի Լանկայի ուլեմները հրաժարվել են հուղարկավորել ահաբեկիչների մարմինները’

1217

Շրի Լանկայի մուսուլման աստվածաբանների առաջատար կազմակերպությունը՝ «Ուլեմների համացեյլոնյան ընկերությունը» (All Ceylon Jamiyyathul Ulama, ACJU), հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է հարյուրավոր մարդկանց կյանք խլած ահաբեկչական հարձակումները, և հրաժարվել է ընդունել ահաբեկիչների դիակները։ Այդ մասին հաղորդել է երկրի Ada Derana ինտերնետ-պարբերականը։

«Նրանք, ովքեր կատարել են այդ բարբարոսական հարձակումն անմեղ քաղաքացիական անձանց վրա, մեզ հետ կապ չունեն։ Հետևաբար՝ մենք կտրականապես հայտարարում ենք, որ չենք ընդունի նրանց դիակները»,- ACJU-ի հայտարարությունն է մեջբերում պարբերականը։

Ոլեմները դիմել են նաև մուսուլման կանանց՝ կոչ անելով նրանց բացել իրենց դեմքերը անվտանգության ծառայության աշխատակիցների առաջ՝ ինքնությունը պարզելու համար։ «Այնպիսի իրավիճակ մի՛ ստեղծեք, որում ուրիշները սպառնալիք կզգան >,- նշել են աստվածաբանների կազմակերպությունում։

Փոխանցում է newsru.com-ը։

Նախորդ հոդվածը‘Սուդանի նախկին նախագահի առողջական վիճակը սրընթաց վատթարանում է’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ-ն տուգանեց «Բանանցին». Ջեւան Չելոյանցին՝ խիստ նկատողություն’