‘Շրի Լանկա. Պայթյունների համար պատասխանատուները կապ ունեին ԻՊ-ի հետ’

1083

Շրի Լանկայում ահաբեկչական գործողությունների շարքի համար պատասխանատուները «միանգամայն հստակ» կապեր են ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նախագահը հայտարարել է, որ ԻՊ-ն ապահովել է ապրիլի 21-ի պայթյուններն իրականացրած գրոհայինների ռամական պատրաստությունը:

Սիրիսենայի խոսքով՝ «ահաբեկչական գործողություններ իրականացրած անձանց կապերն ԻՊ-ի հետ հաստատվել են, հավանաբար, դեռ 15 տարի առաջ»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը մտադիր է «Մուսուլման եղբայրները» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Եթե Թուրքիային հեռացնեն, F-35 ծրագիրը կձախողվի’