‘Շփման գծի դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով’

783

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ hոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Ինչպես տեղեկացնում ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Я РАБ, Я ТРУС, Я ЛЕВОН ДЖАВАХЯН’