‘Շփման գծում ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն առանց միջադեպերի է անցել ‘

1013

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 19-ին ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն առանց միջադեպերի է անցել: Այս մասին iLur.am-ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Հայաստանում նախագահի մեկ պաշտոն է, և պարտադիր չի, որ բոլորը նախագահ աշխատեն ‘
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսյան բանտում խոշտանգումների գործով 10 մարդ է ձերբակալվել: Հրապարակվել է տեսանյութը’