‘«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նախատեսում է «12+1» ծրագրով համագործակցել Քառյակի հետ’

1138

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է «12+1» ծրագրով համագործակցել Քառյակի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսում են անհնազանդությունների միջոցով թեժացնել աշունը:

Ավելի վաղ նախաձեռնությունը մի շարք պահանջներ էր ուղղել իշխանություններին, որոնք այդպես էլ անպատասխան էին մնացել:

Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին»-ի անդամները ավելի վաղ հայտարարել էին, որ համագործակցելու են բոլոր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական նախաձեռնությունների հետ, որոնց գաղափարները միտված են Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելուն, սոցիալական ծանր բեռը քաղաքացու ուսերից թոթափելուն: 

Նախորդ հոդվածը‘Հեֆերն. Վաշինգտոնը տեղյակ է Սիրիայում հայկական համայնքի խնդիրներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գնահատել է պետական մարմինների թափանցիկության մակարդակը’