‘
Ուրալում երկնաքարի անկումը հնարավոր չէր կանխագուշակել, Интерфакс-Урал գործակալությանը հայտարարել է Կոուրովյան աստղադիտարանի տնօրեն Պոլինա Զախարովան: «Դա երկնաքարային անձրև չէր, այլ առանձին մարմին, որի քաշը գերազանցում էր 1 կգ-ը՝ եթե հարվածային ալիքը կոտրել է պատուհանների ապակիները: Այդ դեպքում 5-ից 20 կմ բարձրության վրա տեղի է ունենում ջերմային պայթյուն, և որպես դրա արդյունք՝ ուժեղ լուսարձակում»,- ասել է Զախարովան: Նա նաև հիշեցրել է, որ առաջիկա գիշերն սպասվում է աստղակերպի թռիչք28 հազար կմ բարձրության վրա, սակայն հավելել է, որ դա ամենևին կապ չունի երկնաքարի անկման հետ:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էլ հայտարարել է, որ աշխարհի առաջատար երկրները պետք է միավորվեն՝ կանխելու համար այլմոլորակային մարմինների ներխուժումը Երկիր: «Ես արդեն ասել եմ, որ անհրաժեշտ է ինչ-որ միջազգային նախաձեռնություն՝ այլմոլորակային մարմինների անթույլատրելի մերձեցումը Երկրին կանխագուշակելու և կանխարգելելու համակարգ ստեղծելու նպատակով»,- Չելյաբինսկում տեղացած երկնաքարային անձրևի առնչությամբ ասել է Ռոգոզինը և հավելել, որ հիմա ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն կարող հարված հասցնել այդ տիպի օբյեկտներին:
‘