‘«Ո՛չ ցեղասպանություններին» ջահերով երթը կայացավ’

984

Երեկ Ազատության հրապարակից մեկնարկեց հայ եւ եզդի երիտասարդների մասնակցությամբ «Ո՛չ ցեղասպանություններին» անունը կրող ջահերով երթը, որը Մաշտոցի պողոտայով շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ: Երթի մասնակիցները պարզել էին «Ոչ ցեղասպանություններին, 100 տարվա անտարբերության հետեւանքները», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ:

Սեպտեմբերի 11-ին լրանում է իսլամիստների կողմից եզդիների ցեղասպանության 40-րդ օրը, և երթը նպատակ ուներ դատապարտելու ցեղասպանական ցանկացած երևույթ:

Նախորդ հոդվածը‘Պելե. Սևամորթ ֆուտբոլիստները պետք է պարզապես արհամարհեն ռասիստական հարձակումները տրիբունաներից’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է’