‘Ո՞վ է ՀՀԿ-ի քննադատության հասցեատերը’

1264

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է. 

«Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ`

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հայտարարում է, որ

-Խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, 

-համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը,

-ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկել ու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ: Հեռ. 564297»:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Բեքհեմը ֆանտաստիկ խաղացող է’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքային իշխանություններն իրենց պարտականություններն ամբողջովին հանձնել են արևի կախարդական ճառագայթներին’