‘Ո՞վ է «Ռեալի» հիմնական դարպասապահը. Անչելոտիի որոշումը’

1061

Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի հանդիպումներում «Ռեալի» հիմնական դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը: Այս մասին տեղեկացնում է AS-ը: Այսպիսի որոշում է ընդունել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Մյուս դարպասապահը՝ Կեյլոր Նավասը դաշտ դուրս կգա հիմնականում Իսպանիայի գավաթի համար խաղերի ժամանակ:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» դարպասը պաշտպանում էր Դիեգո Լոպեսը, ով այս  ամռանը տեղափոխվել է «Միլան», իսկ Չեմպիոնների լիգայում խաղում էր Իկեր Կասիլյասը:

Ինչ վերաբերում է  Նավասին, ապա նա, հավանաբար, կխաղա Իսպանիայի գավաթի համար «Ատլետիկո»-ի հետ պատասխան հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘«Boeing-777»-ի «սեւ արկղերում» առկա տվյալները ամբողջությամբ չեն հրապարակվի’
Հաջորդ հոդվածը‘Ղարիբաշվիլի. Գազամուղի աշխատանքը երկու-երեք օրում կվերականգնվի’