‘Ո՞վ է սպասարկելու Պորտուգալիա — Հոլանդիա եզրափակիչ հանդիպումը’

1166

 Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը սպասարկելու է իսպանական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, Պորտուգալիա — Հոլանդիա եզրափակչի գլխավոր մրցավարը լինելու է Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Եզրերում նրան կօգնեն Ռոբերտո Ալոնսոն ու Խուան Յուստեն: 4-րդ պաշտոնյան կլինի Անտոնիո Մատեու Լաոսը: VAR-ի անձնակազմը կղեկավարեն Ալեխանդրո Էրնանդեսն ու Խուան Մարտինեսը:

Նշվում է, որ այդ հանդիպումը վերջինը կլինի իսպանացի մրցավարի պրոֆեսիոնալ կարիերայում:

Պորտուգալիա — Հոլանդիա հանդիպումը կայանալու է հունիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘UFC-ի նախագահ.Կոնորը 100 տոկոսով վստահ է, որ կկարողանա հաղթել Խաբիբին’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» բողոքարկել է տրանսֆերային արգելքի որոշումը’