‘Ո՞վ է Վիետնամում ՀՀ նորանշանակ դեսպանը. Նա աշխատում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ‘

3879

ԱԳՆ-ն հրապարակել է Վիետնանում ՀՀ դեսպան նշանակված տիկնոջ՝ Ռաիսա Վարդանյանի կենսագրությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը նոր է դեսպանտուն բացել հենց Վիետնամում, մինչ այդ Չինաստանում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նաեւ դիվանագիտական առաքելություն էր իրականցնում Վիետնամում: Համատեղության կարգով աշխատող վերջին դեսպանը Տիգրան Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն էր, ով երեկ պաշտոնապես ազատվեց Վիետնամում ՀՀ դեսպանբի պաշտոնից, եւ այժմ միայն Չինաստանում ՀՀ դեսպանն է:

Եւ այսպես, ո՞վ է այն տիկինը, ով երեկ դեսպան է նշանակվել:

Ըստ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարկված կենսագրության, Ռաիսա Վարդանյանը ծնվել է է 1959թ. մայիսի 28-ին,  Ադրբեջանական ՍՍՀ Խանլար քաղաքում:

1998թ ին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, մասնագիտությունը՝ միջազգային հարաբերությունների մասնագետ: 1985թ-ին ավարտել է Երևանի Վ. Բրյոաովի անվան օտար լեզուների ինստիտուտը, մասնագիտությունը՝ լեզվաբան, քաղաքական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեության սկզբում մի քանի տեղ աշխատել է որպես տեսուչ, 2002 թվականին եղել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռեֆերենտ, 2010 թվականից ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական: Ընտանեկան դրությունը՝ ունի երկու որդի: 

Նախորդ հոդվածը‘Հ. Հարությունյանի հարազատները մտադիր են միանալ Ազատության հրապարակի ցուցարարներին’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը դատապարտում է Հ.Հարությունյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը’