‘Ո՞վ կստանա Սախարովի մրցանակը’

780

ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը դարձել է Սախարովի «Հանուն ազատամտության» մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը: Մրցանակը տրվում է Եվրախորհրդարանի կողմից՝ իրավապաշտպան գործունեության համար: Հավակնորդների վերջնական ցուցակում, բացի Սնոուդենից, հայտնվել է նաև պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը (հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց կրթության իրավունքի, իրավապաշտպան գործունեության համար ծանր վիրավորվել է ահաբեկչական շարժման անդամների կողմից): 2013 թվականի Սախարովի մրցանակակրի անունը կհայտարարվի Ստրասբուրգում հոկտեմբերի 10-ին, փոխանցում է Euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Աժ նիստում քննարկվում է համաներման նախագիծը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեծ կանխազգացող է, բայց ոչ մի գնով չի կանխազգում իր ինքնաոչնչացումը’