‘Ո՞վ և ի՞նչ հիմնավորմամբ է քանդել Արամի 30-ի շենքը’

2627

Երևանում, Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման հետ կապված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղղել Երևանի քաղաքապետարան, որտեղ ասվում է.

Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով: Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը.

—   Ի՞նչ որոշման հիման վրա է քանդվել այդ շենքը,

—   Ո՞ր մարմնի որոշումն է դա եղել,

—   Ի՞նչ հիմնավորմամբ,

—   Տարածքը կառուցապատելու նպատակով ե՞րբ է մրցույթ հայտարարվել և ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը,

—   Ի՞նչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որն ավելի շահավետ է լինելու Երևանի համար, քան առկա հնությունը պահպանելը:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերի ընթացքում քանդվել է Արամի 30 հասցեում գտնվող շենքը, որի պահպանության համար մի քանի տարի առաջ հասարակական պայքար էր ծավալվել:

Ականատեսների վկայությամբ, շենքի քանդման հիմնական աշխատանքները կատարվել են գիշերային ժամերին:

Արամի եւ Աբովյան փողոցների հատման հատվածում հյուրանոց է կառուցվում:

2012թ. օգոստոսին Մեդիամաքսը հրապարակել էր հյուրանոցի էսքիզը, որի հեղինակը ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն էր: Այդ էսքիզում Արամի 30 շենքը պահպանված էր:

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ում 28 քրեական գործ է քննվում ընտրախախտումների հետ կապված’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել են Էդգար Ալան Պոն եւ Սառա Ուիթմանը, բայց «ագռավն ասաց՝ Nevermore» ‘