Ո՞րն է Մբապեի և Նեյմարի կոնֆլիկտի պատճառը

323

ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Mundodeportivo-ն։

Նրանք որոշ ժամանակ է լարված հարաբերությունների մեջ են:

Կոնֆլիկտի պատճառն այն է, որ Նեյմարը չի ողջունում Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու ցանկությունը: Բրազիլացի հարձակվողը կցանկանար Կիլիանի և Լիոնել Մեսսիի հետ միասին խաղալ մեկ թիմում՝ հարձակման գծում կազմելով հզոր եռյակ: Բացի դրանից՝ վերջերս Մբապեն սկսել է իրեն արհամարհված զգալ ՊՍԺ-ի հանդերձարանում, որտեղ շատացել են իսպանախոս խաղացողները: Նշվում է, որ Կիլիանը լավ հարաբերություններ ունի ընդամենը 4 ֆուտբոլիստի հետ՝ Պրեսնել Կիմպեմբեի, Մարկինյոսի, Աշրաֆ Հակիմիի և Մարկո Վերատիի:

Նախորդ հոդվածըԱնյելին հանդես է եկել հայտարարությամբ՝ Սուպերլիգայի վերաբերյալ
Հաջորդ հոդվածըՎառելիքի ճգնաժամը հաղթահարելու համար կօգտագործվի բանակը