‘Ո՞ր համարի մարզաշապիկով հանդես կգա Խուան Կուադրադոն’

899

«Ֆիորենտնայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, ով շուտով կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ, հրաժեշտ է տվել իտալական թիմի երկրպագուներին։ Միաժամանակ, հատնի է դարձել, թե կոլումբացին որ համար խաղաշապպիկով է հանդես գալու «ազնվականների» կազմում։

«Ֆլորենցիան միշտ իմ սրտում կմնա։ Այստեղ զարմանալի մարդիկ են ապրում։ Երկրպագուները լցված են կրքով։ «Ֆիորենտինան» ինձ հնարավորություն տվեց կարեիրաս այստեղ շարունակել։ Այստեղ ես աճեցի, որպես ֆուտբոլիստ, ինչի համար շնորհակալ եմ այս փառահեղ ակումբին և իմ հիանալի խաղընկերներին։

Այժմ ինձ նոր ճանապարհորդություն է սպասվում։ Նոր զգացմունքներ, նոր խնդիրներ։ Բայց միևնույն է Ֆլորենցիան միշտ իմ սրտում կլինի։ Շնորհակալ եմ բոլորին»,– սոցիալական ցանցում գրել է կոլումբացին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 31–ին Կուադրադոն կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։

Բացի այդ, ինչպես հայտնում է Football Italia–ն, լոնդոնյան թիմում 26–ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու 74 համարի խաղաշապիկով, որովհետև 7 և 4 համարի թվերի գումարը հավասար է 11–ի, որը նրա սիրելի համարն է։

Հիշեցնենք, որ Չելսիում 11 համարի մարզաշապիկով հանդես է գալիս Դիդյե Դրոգբան։

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնե.«Թունելում չեմ փնտրել Նեյմարին և չեմ վիրավորել մրցավարին»’
Հաջորդ հոդվածը‘Ինչ մեքենայով է մարզման գնում Ռոնալդուն (տեսանյութ)’