‘Ո՞ւմ դեմ էր ուղղված թուրք-սիրիական սահմանում որոտացած պայթյունը’

743

Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ղեկավար Ջորջ Սաբրան հայտարարել է, որ նախօրեին սիրիա-թուրքական սահմանի անցակետում որոտացած պայթյունն ուղղված էր իր ավտոշարասյան դեմ, հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաաալիքը: Նրա պնդմամբ՝ նախագահ Ասադի վարչակազմը միտումնավոր է կազմակերպել այդ ահաբեկչական գործողությունը՝ հենց այն պահին, երբ այդտեղով ինքը, ՍԱԽ-ի պատվիրակության հետ մեկտեղ, ուղևորվել է Թուրքիա, հաղորդում է Trend-ը: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, զոհվածներից երեքը Թուրքիայի քաղաքացիներ էին, 10՝ սիրիացիներ: Եւս 27 հոգի վիրավորվել է, նրանցից ինը՝ թուրքեր:

Պայթյունը որոտացել է սիրիական համարանիշեր ունեցող ավտոմեքենայում, որը Սիրիայի տարածքից մտել է Թուրքիա: Մեքենան կայանել են ավտոկայանատեղիում, որտեղից ավտոմեքենաները մարդասիրական օգնություն են տեղափոխում Սիրիա: Պայթյունը որոտացել է  տեղական ժամանակով ժամը 15.00:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին ընտրելու խոստում չստացած «գազի մարդը» անջատել է գազը. Ոստիկանական «ծաղկաքաղ»’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Բորուսիա» հանդիպման մրցավարը չի կարողացել Դոնեցկ մեկնել’