‘Ո՞ւմ օգտին է քվեարկելու Աբովյանի քաղաքապետը’

1694

iLur.am-ի թղթակիցը երեկ փորձել է մի քանի հարց ուղղել Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Տեղեկանալով, որ մեզ հետաքրքրող հարցերն առաջիկա նախագահական ընտրություններին է վերաբերում, Կարապետ Գուլոյանն ասաց, որ ինքը խիստ շտապում է և ժամանակ չունի: Ձեզ ենք ներկայացնում համառոտ զրույցը.
— Պարոն Գուլոյան, դուք հանդիսանալով ԲՀԿ կուսակցության անդամ ինչպե՞ս եք վերաբերվում նախագահական ընտրությունների հետ կապված կուսակցության քաղխորհդի որոշմանը (չառաջադրել սեփական թեկնածու, և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին -խմբ.):
— Ես լինելով ԲՀԿ անդամ, միանշանակորեն ենթարկվում եմ իմ կուսակցության քաղխորհրդի որոշմանը: Այլ կարծիք լինել չի կարող:
— Իսկ որպես քաղաքացի Դուք փետրվարի 18-ին մասնակցելո՞ւ եք ընտրություններին:
-Իհարկե, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում մասնակցել ընտրություններին:
— Իսկ ո՞ւմ օգտին եք քվեարկելու:
— Գիտեք, Սահմանադրությունը երաշխավորում է փակ, գաղտնի քվեարկություն: Ես, որպես քաղաքացի, գնալու եմ տեղամաս և քվեարկելու եմ բացառապես իմ խղճի թելադրանքով:
— Եվս մեկ հարց…
— Այսքանը: Այս թեմայով ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու:
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանում վթարված ինքնաթիռում ազգությամբ հայ է եղել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ ոստիկանությունը բանակցում է 6 տարեկան երեխային առևանգած հանցագործի հետ’